08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանգիստ թողեք … Սամվել Ալեքսանյանին խլեցին լրագրողներից /ֆոտո, վիդեո/

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի մյուս անդամներ քարոզարշավին հետևում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս ուշադիր հետևում էր ելույթներին և այդ ընթացքում ողջագուրվում տեղացիների հետ: Henaran.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ Տարոն Մարգարյանին հաջողություն է մաղթում և վստահեցրեց, որ Մարգարյանը հաղթելու է, քանի որ լավ քաղաքապետ է: 

Լրագրողներն Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե աջակցելո՞ւ է Մարգարյանին: ՛՛Իհարկե, աջակցելու եմ՛՛,-ասաց՝ չմասնավորեցնլով, թե ինչպես է դրսեւորվելու այդ աջակցությունը: Իսկ երբ լրագրողների հարցերը Երեւանից տեղափոխվեցին բիզնես դաշտ՝ մասնավորապես շաքարավազի ներկրում, Մալաթիա-Սեբաստիա Բ2 թաղամասի բնակիչներն, ում հետ Ալեքսանյանը ջերմորեն շփվում էր, մոտեցան լրագրողներին եւ պահանջեցին հանգիստ թողնել պատգամավորին: ՛՛Ինքը շատ լավ պատգամավոր ա, եղա՞վ, հանգիստ թողեք, ի՞նչ եք ուզում՛՛,-ասաց մի կին:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ