Ապրիլի 9-ին` բնականոն ուսումնական գործընթաց. ԿԳՆ
Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը ուղղված հարցումներին` նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց:
Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, հայտնում ենք, որ որեւէ հավելյալ կարգապահական միջոցառումներ եւ հրահանգներ գոյություն չունեն, որովհետեւ ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, “Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին” ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
“5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով”: