17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

46-ից մնացին 9-ը. ԱԺ արտահերթ նիստը տապալվեց /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի արտահերթ նիստը բացելով` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց պատգամավորներին գրանցվել:

Գրանցվեցին 44 պատգամավոր, եւ չապահովվեց քվորումը: Կանոնակարգի համաձայն նիստը հետաձգվեց մինչեւ ժամը 15.00-ը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խորհրդարանական  մեծամասնությունը չպիտի գար. “Եթե նրանք ուժեղ են, երկաթյա կամք ունեն, թող գան եւ դեմ քվեարկեն”: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով`  նրանք չեն էլ գա ժամը 15.00-ին:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի համոզմամբ` սա էթիկայի նորմերի խախտում է, եւ Դաշնակցությունը դիմելու է էթիկայի հանձնաժողովին` քննարկելու բացակա պատգամավորների հարցը:

ՀԱԿ խմբակցությունից Լեւոն Զուրաբյանն ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունը արհամարհել եւ բռնաբարել է սահմանադրությունը: “Մինչեւ ժամը 15.00-ը շատ բան կփոխվի թերեւս, իսկ եթե չփոխվի, ապա մենք կքննարկենք եւ կասենք հետագա քայլերը”,-ասաց Զուրաբյանը:

ՀՀԿ խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` խորհրդարանական մեծամասնությունը չի արհամարհել եւ չի բռնաբարել Սահմանադրությունը.

“Ընդդիմությունը  բանեցրեց քաղաքական հնարք, իսկ խորհրդարանական մեծամասնությունը` քաղաքական որոշում կայացրեց: Ոչ մի սահմանադրական նորմի խախտում չկա: Ավելին ասեմ, եթե դիմելու են էթիկայի հանձնաժողովին, ապա իրենց ընդդիմադիր բացակա գործընկերների հարցո՞վ էլ են դիմելու”,-լրագրողներին ասաց Շարմազանովը:

Ժամը 15.00-ին մեկնարկեց  ԱԺ արտահերթ նստաշրջանը ու չնայած գրանցվել էին 46 հոգի, բայց դահլիճում ներկա էին 9 պատգամավոր եւ հանրապետական փոխխոսնակը:

Նիստը նախագահող  Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ նստաշրջանը համարեց ավարտված:

Հիշեցնենք, արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, որին բացի ՀՀԿ-ից միացել էին մյուս խմբակցությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ