08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրենք ”էշի ականջում քնած են եղել”.

Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ”Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

”Ուրեմն երեկ միտինգի հարթակից Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է թե բնապահպանական հարցերում մասնավորապես ”թեղուտի” սկզբից ”Ժառանգության” պատգամավորներն են բարձրաձայնել հարցերը, որից հետո արձագանքել և գործընթացի մեջ է մտել “քաղաքացիական հասարակությունը”:

Այս հայտարարությունը առնվազը փաստերին չտիրապետման հետևանք է, իսկ ավելի հաճախ եղել է ճիշտ հակառակը իրենք ”էշի ականջում քնած են եղել” և արթնացել են միայն ”քաղաքացիական հասարակության” ահազանգերից և բարձրաձայնումից հետո: Էստեղ ով շուտ արեց կամ շատ արեց երեխայական մրցակացության հարցի չէ այլ հասարակական զարգացումների հոլովույթը աղավաղված չներկայացնելու”,-գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ”Ազատության” հրապարակում քաղաքացիական ֆորումի շրջանակներում ելույթներ էր ունենում ու ներկայացնում իր տեսակետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ