29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Չինաստանը մտնի Հայաստան

Շաբաթը նշանավորվեց Չինաստանի փոխվարչապետի Հայաստան այցով, որի շրջանակներում վերջինս հանդիպումներո ունեցավ ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի հետ:

Henaran.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է:

«Մեր երկրի արտաքին տնտեսական գործունեությունում Չինաստանի մեծ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ թե արտահանման, թե ներմուծման կտրվածքով Չինաստանի մասնաբաժինը մոտ 10% է և այդ ցուցանիշով Չինաստանը Ռուսաստանի Դաշնությունից հետո, ըստ էության, մեր երկրի 2-րդ առևտրային գործընկերն է: Հարկ է նշել նաև, որ մեր երկրների երկկող տնտեսական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում, մասնավորապես, եթե 2011թ-ին ՀՀ արտահանման մեջ Չինաստանի մասնաբաժինը կազմում էր ընդամենը 1.2%, ապա ներկայումս այն կազմում է ավելի քան 10%»,- ասաց վերջինս:

Նրա խոսքերով, դեռևս անցած տարվա աշնանից ակտիվորեն քննարկվում են Չինաստանի կողմից նախաձեռնված հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու դրանց Հայաստանի մասնակցությունը: Օրինակ «Մետաքսի ճանապարհը», որով նպատակ է դրվում Հեռավոր Արևելքը, Միջին Արևելքն ու Եվրոպան կապել միմյանց՝ ստեղծելով յուրօրինակ տնտեսական գոտի:

«Այդ նպատակով Չինաստանը արդեն իսկ 40 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացրել: Նախատեսվում է ֆինանսական միջոցները հատկացնել երկաթուղիների, ավտոճանապարհների կառուցմանն ու էներգետիկ, արդյունաբերական խոշորամասշտաբ ծրագրերի իրականացմանը:

«Մետաքսի ճանապարհը» իրականում լուրջ խթան կհանդիսանա դրա մասը կազմող երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, միջազգային առևտրի զարգացման համար, ինչը լրացուցիչ դրական ազդակներ կհաղորդի տնտեսությունների զարգացմանը:

Երկու երկրների միջև ձեռքբերված համաձայնություն կա Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման շրջանակներում համագործակցության: Չինաստանը հստակ ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը վերոնշյալ ծրագրերին և իր պատրաստակամությունն է հայտնում օժանդակել հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ենթակառուցվածքների զարգացմանը»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետը նաև հավելեց, որ այսօր Չինաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է և թերևս դրանով կարելի է պայմանավորել այն հավակնոտ ծրագրերը, որոնք նախաձեռնում է Չինաստանը՝ ձգտելով էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը համաշխարհային տնտեսությունում:

«Բնականաբար Չինաստանին առանձնակի հետաքրքրում է Եվրասիական տարածաշրջանը և այստեղ ևս իր տնտեսական ներկայությունն ամրապնդելու խնդիր ունի: Այս տեսանկյունից, մենք պետք է ձգտենք առարկայացնենք մեր գաղափարները, ներդրումային ծրագրերը ու փորձենք չինական կապիտալի ներգրավվմամբ աշխուժացնել մեր տնտեսությունը»,- եզրափակեց Կ. Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ