01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով է պաշտպանության նորանշանակ փոխնախարարը

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական ուժերը ժամանակակից ռազմական սարքավորումներ ու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հնարավորություն ավելի քիչ ունեին` դրանց սակավության պատճառով:  Հասարակական-քաղաքական, զինվորական շրջանակներում ընդգծվեց մեր զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների ներդրման եւ գործարկման առումով խոցելի իրավիճակը: Ինչպես երեւում է վերլուծվեց եւ գնահատվեց, թե ինչ բարձր տեխնոլոգիաներ է կիրառում հակառակորդը` հետագայում նման գործողություններին հակազդելու համար:

Այս առումով հուսադրող է Սերժ Սարգսյանի կողմից վերջին նշանակումը ՊՆ-ում. ՀՀ նախագահի հրամանով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ :

Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Վերջինս համակարգելու է բանակում նոր տեխնոլոգիաների կիրառման գործընթացները:

Դավիթ Փախչանյանը ծնվել է 1970թ. նոյեմբերի 6­-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ֆիզիկամաթեմատիկական դպրոցը:

1992թ.- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ,

2010թ.- Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոց:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է «Ավիտ» ընկերությունում՝ որպես մենեջեր:

1998­-2013թթ. եղել է «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության գործադիր տնօրեն­համահիմնադիր:

2006թ.-­ից ծավալել է հասարակական գործունեություն՝ լինելով «Այբ» ակումբի, «Այբ» կրթական և «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր:

2014թ. եղել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր­, հոգաբարձուների խորհրդի անդամ:

2014թ.-­ից առ այսօր հանդիսանում է «Դիլիջան կենտրոնական դպրոցի», իսկ 2015թ.-­ից նաև «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ