Ես ձեզնից մեկն եմ. Տարոն Մարգարյան
Այսօր ՀՀԿ հիմնադրման 23-ամյակի կապակցությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երկտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:
“Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես երիտասարդ եմ եւ ձեզնից մեկը: Մենք միասին շատ գործ ունենք անելու”,-նշեց Տարոն Մարգարյանը: