15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իմ երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր. Շարմազանով /վիդեո/

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատմեց՝ իր մանկության երազանքը եղել է ֆուտբոլիստ դառնալը, բայց, ցավոք,  այդ երազանքը չիրականացավ:

«Ամենամեծ հիասթափությունս եղավ այն, որ 89 թվականին  Խորեն Հովհաննիսյանին զրկեցին ֆուտբոլ խաղալու հնարավորությունից: Մենք թաղի բոլոր տղաներով լացում էինք, որ Արարատի հավաքականն այլևս հանդես չի գա»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը շեշտեց՝ տարիների ընթացքում շատ բան է փոխվել:

«Իմ մանկության շրջանում դպրոց գնալուց ֆուտբոլ էինք խաղում, պայուսակները թողնում էինք դպրոցի հետևում, ֆուտբոլ խաղում, շաբաթ կիրակի օրերին խաղում էինք, սիրահարվում էինք, նամակներ էինք գրում, հիմա sms են գրում, դա անհետաքրքիր է էլի»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ