Ջավախքում նշվեց Հարության տոնը /ֆոտո/
Սբ Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ Հարության տոնի կապակցությամբ. “Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն: Թող հարության այս լուրը տնետուն թեւածի մեր ամբողջ Ջավախք լեռնաշխարհով՝ հույս ու հավատ պարգեւելով բոլորի հոգիներին”:
Սուրբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին ներկա էին տեղական եւ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ եւ այլք: Սբ ավանդույթի համաձայն՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներից մարդիկ օրհնված հավկիթները տարան իրենց օջախները:
Ջավախքի եկեղեցիներում հավուր պատշաճի կատարվեցին Ավագ շաբաթվա եւ Սուրբ Զատկի բոլոր արարողությունները: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են “Քրիստոս հարյավ ի մեռելոց” ավետիսով, պատասխանում՝ “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”: Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է եւ ամենախոշորը, եւ նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան