05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոտնլվայի արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը:

Արարողության ընթացքում ընթերցվեցին Ս. Գրքից հատվածներ, ապա Հովհաննես Պլուզ վարդապետի “Սիրո մասին” խրատը, որից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված ջուրը եւ յուղը:

Ապա, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի եկավ եւ շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներ, Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի Էօռնեկյան հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մի մանուկ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ