30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կադրային քաղաքականության մեջ լրջագույն բացթողումներ կան. Թաթուլ Մանասերյան /վիդեո/

‹‹ՀՀ-ն հնարավորթյուն է ստանում փորձելու իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավել ձեռնտու կարող են լինել հայրենական արտադրության հետ կապված:  Այս առումով կարևորում եմ  համագործակցությունը Չինաստանի հետ:  ՀՀ-ն պիտի պրոակտիվ քաղաքականույուն վարի, ակտիվորեն համագործակցի Չինաստանի հետ», – անդրադառնալով մայիսի 20-ին կայացած Եվրասյական միջկառավարական խորհրդի նիստին՝ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետն ընդգծեց՝ ՀՀ-ն տնտեսական դաշտում  հիմնականում համագործակցում է ՌԴ-ի հետ, բայց հարկավոր է այդ դաշտն ընդլայնել ու ակտիվորեն համագործակցել  ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ ևս:

Բանախոսն անդրադարձավ նաև վարչապետի հայտարարությանը:

«Ցանկացած փորձ պիտի արդյունք ունենա: Կոռուպցիայի դեմ պիտի գործի դրան համարժեք պատիժ:  Իսկ դրա դեմ լծակներ ունի Կառավարությունը:

Քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական հանրությունը պիտի ակտիվորեն մասնակցեն այս պայքարին: Առանց հանրության մասնակցության, չեմ կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարը պիտի արդյունավետ լինի: Միայն մեքենաները կրճատելու  խնդիրը չէ: Գործուղումները պիտի    հիմնավորված լինեն: Մարդիկ գնում են գործուղման, բայց համաժողովներին, քննարկումներին միայն առաջին օրերին են մասնակցում: Կադրադային քաղաքականության մեջ էլ լրջագույն բացթողումներ կան: Կան մարդիկ, որ ձախողում են ոլորտները, բայց մի տեղից մյուս տեղն են տեղափոխվում: Երիտասարդներին  էլ պիտի հնարավորություն տրվի, որ իրենց դրսևորել կարողանան ու երկրից չհեռանան», – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ