06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆուտբոլով` լոտո… հայաստանցու են ուզում, ոչ թե ամերիկացու /վիդեո/

Նախկին շախմատիստ, ՀԺԿ նախկին անդամ Նարեկ Վարազդատյանն այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում ընթացող քաղաքացիական ֆորումի ժամանակ հայտարարեց, որ երեկ շատերին չեն թողել մտնել ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտ, չնայած նրան, որ այդ մարդիկ տոմսեր են ունեցել: ՛՛Նրանց ասել են, որ շատ լավ է՝ տոմսեր ունեք, սակայն այլևս ներսում տեղ չկա: Կրկին լոտո են խաղում մեր ժողովրդի հետ, ֆուտբոլով լոտո են խաղում, շախմատով խումար են խաղում, որ ի՞նչ անեք՛՛,-ասաց նա:

Նարեկը նաև հայտարարեց, որ ինքը որպես նախագահներ ճանաչում է միայն Կարեն և Ստեփան Դեմիրճյաններին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, նա չնշեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Նրա խոսքով՝ ապրիլի իննին Րաֆֆի Հովհաննիսյանին է ժողովուրդը օծելու որպես ՀՀ նախագահ:

Մյուս զեկուցող, ակտիվստ-բնապահպան Ապրես Զոհրաբյանն անդրադարձավ բնապահպանության թեմային՝ նշելով. ՛՛Իմ ցանկությունն է, որ բնապահպանության նախարարությունը չլինի գերեզմանոց:  Այն որպես կեղծամ է դրված հիմա, որ ժողովուրդն իմանա, որ այնտեղ բնապահպանության նախարարություն կա՛՛:

Սովորականի պես ֆորումը վարում է Լևոն Բաղրամյանը: Երբ նա մոտեցավ բարձրախոսին, մի կին նետեց. ՛՛Իսկ չի՞ լինի, որ ամերիկացին չվարի, այլ հայաստանցին՛՛: Լևոնը պատախանեց, որ ինքն էլ հայաստանցի է: Նշենք, որ Լևոնը բնակվում է ԱՄՆ-ում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ