19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակոբյան ջան, Զարուհի ջան, ազնիվ չէ. Քենեդու սպանությունից մինչև ՍԴ

 ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցրեց, թե ինչու ՍԴ-ում նա չհամաձայնեց իրենց՝ ընտրատեղամասերը  վերաբացելու և քվեաթերթիկները վերահաշվելու պահանջի հետ:

՛՛Դուք չհամաձայնեցիք, ինչով ՍԴ-ը նույնպես հրաժարվեց ընդունել այդ միջնորդությունը: Դուք տեղյակ եք, որ առնվազն վեց հարյուր տեղամասերում, որտեղ մինչև յոթանասունհիգ տոկոսից հարյուր տոկոս ձայներ են տրվել Սերժ Սարգսյանին:

Միջազգային կառույցներն էլ են խորը կաասկած հայտնել, որ նման արդյունք հնարավոր է: Ի՞նչով եք առաջնորդվել՝ մերժելով այդ միջնորդությունը, դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվել հանրապետությունում ու ի՞նչու թույլ չեք տալիս, որ ժողովուրդը տեսներ, թե ինչ է իսկապես կատարվել՛՛,-հարցերեց Հակոբյանը:

Արդարադատության նախարարը նախքան հարցին պատասխանելն ասաց, որ հույս ունի, թե իրեն նաև չեն հարցնի, թե ինչու է այս կամ այն օրը գնացել նոտար, այս արել, այս խոսել: Նախարարը հիշեցրեց, որ ՍԴ-ում որպես նախարար չի գտնվել:

՛՛Ես հանդես չէի գալիս որպես Արդարադատության նախարար: Ցավում եմ, որ դուք իրավաբան չեք և ՍԴ-ում չէիք: Ցավում եմ, որ այն ինչ կատարվեց, ու ասացի իմ խոսքում, այդքան էլ ընկալելի չեղավ դիմող կողմի համար՛՛,-ասաց նախարարը: Նա շեշտեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ ՍԴ-ի վրա էր փորձում բարդել իր պարտությունը:

՛՛Պարոն Հակոբյան ազնիվ չի: Չի կարելի չարածը բարդել ՍԴ-ի վրա, եթե իրավաբանական պրոցեսներում ենք, պետք է մնանք իրավական պրոցեսներում, պիտի հասականալ՝ ինչ է նշանակում ընտրության արդյունքները բողոքարկել և բողոքարկել ընտրական վեճը: Եթե գնում եք ՍԴ, պիտի ընդունեք Սահմանադրությամբ սահմանված խաղի կանոնները՛՛,-նշեց նախարարը:

Հակոբյանը հորդորեց կոռեկտ լինել և գնահատականներ չտալ, թե ով ինչ գիտելիքներ ունի: ՛՛Մի քիչ կոռեկտ ձևակերպվեք՛՛,-ասաց:

Ի պատասխան Թովմասյանը նկատեց, որ ՛՛Ժառանգության՛՛  հարթակում գտնվող մարդկանց կողմից ոչ ճշգրիտ տեղեկություններ են տարածվում, որ ինքը դեռ 1996 թվականի ընտրությունների ժամանակ սահմանադրական դատարանում է աշխատել:

՛՛Կարող ենք հասնել Քենեդու սպանությանը, ինչու սպանեցին: Ցավում եմ, բայց այդ մասին չեմ կարող տեղեկություն տալ: Ինչ վերաբերում է՝ ինչու եմ ես գնացել,  ապա դա նախագահի թեկնածուի որոշելիքն է, ես այդ ընթացքում գտնվել եմ արձակուրդում, չեմ օգտվել ծառայողական մեքենայից, իմ մեքենայով եմ գնացել ու եկել:

Իսկ թե ինչու եմ ես գնացել որպես իրավաբան, ցավում եմ, որ մյուս կողմում չկար իրավաբան: Կրկնում եմ պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, ազնիվ չէ, մի փորձեք ձեր չարածը այստեղ բերել՛՛,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ