15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանցիները թանկ գներով դրոշներ են վաճառում զոհված զինվորների հարազատներին /վիդեո/

‹‹Ադրբեջանում չկան լրատվամիջոներ, որոնք կարտահայտեն այնպիսի տեսակներներ, որոնք չեն համապատասխանում ադրբեջանական իշխանությունների տեսակներներին: Ադրբեջանական մամուլը պատերազմական օրերին նախապես պատրաստվել էր տեղեկատվական դաշտում:  Սկզբի ժամերին ադրբեջանական մամուլում լռություն էր տիրում, հետո փոխվեց իրավիճակը: Քարոզչություն էր տարվում: Նպատակն այն էր, որ հայտարարեն, թե  իրենք հաղթում են, Ալիևն էլ,  իբր, ճիշտ էր ասում, որ պիտի Ղարաբաղը պիտի ‹‹ազատագրեն›› ››, –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց են միջազգայնագետ, ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար էլբակյանը:
Բանախոսը նշեց՝  ‹‹Apa›› ադրբեջանական լրատվական գործակալությունը հայալեզու բաժին է բացել, բայց դա իր նպատակին չի ծառայելու, քանի որ հայերի համար արժանահավատ չէ ադրբեջանական մամուլի հայտնած ինֆորմացիան, մանավանդ, եթե  մեր ՊՆ-ն լրատվական քաղց չի ստեղծել  հանրության մեջ, ու տեղեկատվություն է հաղրդել հնարավորինս օպերատիվ:

Մեդիափորձագետ Տարոն Հովհաննիսյանն էլ պնդեց՝ տեղեկատվական պատերազմը  դեռ շարունակվում է: Մասնագետը նշեց՝ ադրբեջանցիները ջանում են տեղեկատվական պատերազմի դաշտում հզորացնել իրենց ուժերը:

‹‹Ադրբեջանն արգելել է սոցիալական ցացներում հայտարարություններ անել զոհերի թվի վերաբերյալ: Մամուլը ևս չունի այդ իրավունքը: Զոհերի թվի վերաբերյալ ինֆորմացիա հայտնելու, գրելու իրավունք ունեն միայն պաշտոնական ԶԼՄ-ները:

meydan.tv-ն, որը գործում է Գերմանիայում ու քիչ թե շատ ընդդիմադիր է, գրեց, որ այն դրոշները, որոնցով ուղղեկցվում էին ադրբեջանցի զինվորների հուղարկավորությունները, թանկ գներով վաճառվել են այդ մարդկանց: Դա սարկազմի հասնող երևույթ դարձավ վերջին օրերին››, – ասաց Միքայել Յալանոզյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ