08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բժիշկների մոտ խայտառակ եղա. անձնագիր թողնելու սկանդալի շուրջ /վիդեո/

Ժամկետային զինծառայող դեկտեմբերի 20-ին ծանր վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանը խուսափում է լրագրողների հետ զրույցից: Արմենակը այն զինվորն է, որի մայրը հոսպիտալում  անձնագիր էր թողել հենակներ վերցնելու համար:

Վայոց ձորի  Կարմրաշեն գյուղում բնակվող 20-ամյա Արմենակը վիրավորվել է Հադրութում։ Արմենակին զորացրվելու համար ընդամենը 4 ամիս էր մնացել:

Առաջին բուժօգնությունն Արմենակը  ստացել է Մարտունիի հոսպիտալում: Այնուհետ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հիվանդանոց, որտեղ էլ մնացել է շուրջ մեկ ամիս:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Արմենակը պատմել էր. «Երևանի հոսպիտալում սկզբից 4 ոտանի խադունոկ տվեցին, որպեսզի կարողանամ դրանով քայլեմ, չէի կարողանում քայլել, բայց դրա համար վերցրեցին իմ մոր անձնագիրը, որ հետագայում այդ  խադունոկը ես իմ հետ չբերեմ տուն կամ եթե կոտրվի, դրա համար փոխհատուցեմ: Մայրս էլ դպրոցում է աշխատում անձնագիրը նրան պետք էր, գնաց որ վերցնի, ասեցին այդ խադունոկը բերեք, որ անձնագիրը տանք, մայրս էլ ասեց, որ տղաս դրանով է քայլում է, ո՞նց հետ տամ, ասեցին չէ չենք կարող դա ձեզ տալ»:

Այսօր Արմենակը ամաչում է, քանի որ իր խոսքով հոսպիտալում միշտ էլ իր հանդեպ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերվել ու ինքը նման պատմություն սարքելու նպատակ չի հետապնդել:

«Իմ ասածները մարդկանց կեսից ավելին սխալ են հասկացել, մտածել են բողոքում եմ բժիշկներից կամ հոսպիտալի անձնակազմից, բայց իմ միտքը սխալ է հրապարակվել: Ուղղակի եղան ինձ հարազատ մարդիկ, ովքեր ուզեցին բարձրաձայնել իմ սոցիալական վիճակը: Այսքան բան»,- Henaran.am-ի հետ կիսվեց Արմենակը:

Մայրն էլ իր հերթին հավելում է.«Մարզպետարանի աշխատակիցներից ոչ մեկը այդ ամիսներին չհետաքրքրվեց մեզնով, մեզ մենակ հոսպիտալի աշխատակիցներն էին սրտացավ վերաբերվում ու հիմա նրանց մոտ խայտառակ եղանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ