06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու. Գագիկ Հարությունյան

”Տպավորություն է, որ էսպես գնա, Սերժ Թանկյանին էլ ենք հրավիրելու”,-քիչ առաջ նման դիտարկում արեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, երբ նախագահի թեկնածուներ  Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչները հանդես եկան դատարանում որպես վկա մի շարք անձանց ներգրավելու միջնորդությամբ:

Նշենք, որ բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունից, որը նաեւ Անդրիաս Ղուկասյանն է ներկայացրել, Զարուհի Փոստանջյանը միջնորդեց որպես վկա ներգրավել նաեւ “Թրանսփերնսի Իթերնեյշնլ” ՀԿ-ի  նախագահ  Վարուժան Հոկտանյանին, ով ընտրությունների վերեբերյալ զեկույց է հեղինակել, ինչպես նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին եւ մասնակգիտությամբ մաթեմատիկոս երկու քաղաքացու, որոնք հանդես կգան իրենց փորձագիտական կարծիքով` կապված կոնկրետ տեղամասերում ընտրողների մասնակցության ցուցանիշի եւ գործող նախագահի ստացած ձայների հարաբերակցության հետ:

Պատասխանող կողմն առարկեց այս միջնորդության շուրջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը եւս մի միջնորդություն արեց` կասեցնել ընթացիկ գործի քննությունը մինչեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` ՍԴ-ին ներկայացրած եւս մեկ դիմումի ճակատագրի հստակեցումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ-ին է ներկայացրել եւս մի դիմում, որով վիճարկում է ԸՕ մի շարք դրույթների` Սահմանադրությանը համապատասխանությունը: Նշենք, որ այս դրույթների հիման վրա ավելի վաղ ՀՀ վարչական դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:

Իսկ ԸՕ կոնկրետ դրույթների սահմանադրականությունը վիճարկող դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Հիմք ընդունելով այս հանգամանքը, փաստաբանը միջնորդում է կասեցնել ՍԴ  վարույթում գտնվող գործի քննությունը` նշելով, որ այս դիմումի ճակատագիրը կարող է ազդել նշված դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման վրա:

 Նշենք, որ ՍԴ քննում է ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ