17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ողջ մրցաշարի ընթացքում մեր ծանրորդուհիները մտածել են զինվորի մասին /վիդեո/

«Դժվար է, երբ մարդ ներկայացնում է իր երկիրը այդպիսի մեծ հարթակներում: Հաղթանակի ՝ այդպիսի բերկրանք վայելելը հեշտ չէ. հարկավոր է աշխատել, ջանք թափել: Չէի էլ որոշել, որ պիտի հաղթանակս Արցախում կռվող տղաներին նվիրեի. hանպատրաստից ստացվեց,  բայց ողջ մրցաշարի ընթացքում բոլորս մտածել ենք իրենց մասին: Այն, որ մենք հանգիստ քնում ենք ու պարապում, դա իրենց շնորհիվ է: Ես պարտավոր էի հաղթանակս նվիրել նրանց», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նազիկն  ընդգծեց՝ հեշտ չէր մեծ սպորտ վերադառնալը:

«Գիտեի, որ բարդ կլինի ամեն բան, որ այսպես, չէի էլ պատկերացնի: Ամեն  դեպքում, սա իմ ճանապարհն է, պիտի անցնեմ: Տարի ու կես է, ինչ մարզվում եմ: Մեջքիս վնասվածքի պատճառով մարզումներ բաց չեմ թողել: Ամուսինս հաղթանակիս պահին եղել է առաջին գծում: Գիտեի, որ Արցախում է, բայց ինձ չէր ասել, որ հենց առաջին գծում է: Եթե իմանայի, կանհանգստանայի պարապմունքների ժամանակ: Բայց, ամեն դեպքում,  եթե իր կողքին էլ լինեի, նրան հետ չէի պահի: Դա նրա պարտքն է», – ասաց:

Մեր մյուս չեմպիոնը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ հպարտություն է զգացել, երբ իր հաղթանակը նվիրել է երկրի սահմաններն անառիկ պահող հայորդիներին: Հաստատակամ է` հարկավոր է արդյունքները բարելավվել՝ Օլիմպիադայում  բարձունքներ նվաճելու համար:

«Իմ առջև խնդիր եմ դրել. պետք է բարձրացնեմ իմ անձնական քաշը: Իմ մրցակիցները 100 կգ-ից ավելի են կշռում,  պետք է իմ քաշն ավելացնեմ: Ինձ հետ նույնիսկ բժիշկներ են աշխատել, որ կարողանայինք քաշս ավելացնել: Զարթուցիչ էի դնում երկու ժամը մեկ սնվում, բայց էլի արդյունք չկար», – ժպտաց Հռիփսիմեն ու հավելեց՝ ջանք չի խնայելու, որ  Օլիմպիադայում հաջող հանդես գա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ