28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ-բաց նամակ Արցախի ՊԲ հրամանատարին. Չորրորդ Ինքնիշխանություն

Երեկ լրատվամիջոցներում հայտն­վեց բավականին ուշագրավ մի նամակ, ուղղված ՊԲ նախարար, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նամակի հեղինակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Մարգարիտա Քարամյանն է, որը եղել է Արցախյան շարժման մասնակից, Ար­ցախյան պատերազմի մասնակից: Հենց այս կինն է գրել Պաշտպանու­թյան բանակի ստեղծման մասին աոա­ջին հրամանը: Եվ ահա նա բաց նամա­կով դիմել է Ղարաբաղի պաշտպանու­թյան նախարարին՝ հորդորելով. «Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը:

Աոաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդ­կանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե աոաջնագծում են, այլ գնդի զորանոցում: Նրանց պահվածքը արդեն իսկ դժցոհություններ է առաջացրել թե զինվորականների, թե հասարակ քա­ղաքացիների շարքում»:

Զինվորականների շրջանում եղած դժգոհությունների մասին լուրերը թերթին եւս հասել են: Դրանք ճշգրտման փուլում են: Առաջիկայում այս ամենին կանդրա­դառնանք աոանձին հրապարակմամր: Հավելենք նաեւ, որ նամակագիրը ուշագրավ մեկ այլ դրվագ էլ է շարադրել: «Այս վերջին օրերին շատ է խոս­վում այն մասին, որ մեր իշխանություն­ների վրա ահռելի ճնշում է գործադրվել, ինչն էլ թույլ չի տալիս մեր պատասխա­նատուներին գործել մեր երկրի Սահմա­նադրության սահմաններում եւ կատա­րել Սահմանադրության պահանջներր:

Մենք բոլորս պատրաստ ենք լսել դրա մասին հայտարարությունը եւ սատա­րել մեր ռազմաքաղաքական իշխանու­թյանը, որպեսզի մեր երկրում վերա­կանգնվի օրինականությունը եւ սահ­մանադրական կարգր: Հակառակ դեպ­քում մենք կդնենք Ձեր՝ Սահմանադրու­թյանը չենթարկվելու եւ մասնագիտա­կան անհամապատասխանության հարցը», գրել է տիկինը` թերեւս ակ­նարկելով այն խոսակցությունների մա­սին, որոնց համաձայն իբր 4-օրյա պա­տերազմի ժամանակ որոշակիորեն ձեւ­ափոխվել են երկրի սահմանները:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ