28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը». ԼՂՀ վարչապետ

Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Մարտակերտ քաղաքև տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքովշրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշբնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների,ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ գույքի և տեխնիկայի մասով բնակիչների ունեցած վնասների մասինամփոփիչ մանրամասներ:

Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, և օրեր անցՄարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղայինգույքի և տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:

«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ուեռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներինանցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրածհարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել  պետական բոլոր այն ծառայողներին, ովքեր ճգնաժամայինժամանակահատվածում մնացել են տեղում և բարեխիղճ կատարել իրենց ծառայողականպարտականությունները:

Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ,ծանոթացել իրականացվող աշխատանքներին և շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմականգործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար:

Վարչապետն այնուհետև ուղևորվել է առաջնագիծ, եղել  հանրապետության հյուսիսային թևում տեղակայված ևթեժ մարտերի թիրախ դարձած դիրքերից մեկում: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է զինվորներիծառայությամբ և շնորհակալություն հայտնել  նրանց՝ գործած սխրագործությունների և հայրենիքի սահմաննանառիկ պահելու համար:

Ա. Հարությունյանը այցելել է նաև «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր ևծանոթացել հանրապետության արդյունաբերության առաջատարի գործունեությանը: «Ուրախ եմ, որ անկախվերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելովտնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, և ոչինչ չի կարող խանգարելԱրցախի զարգացմանը»,- ասել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ