Է՞լ ով Ղարաբաղում նկար չունի․ գնացե՛ք- նկարվեք- էկեք․․․
Վահե Ռոբեր Այվազյանը Ֆեյսբուքյան հարթակում գրառում է կատարել.
«Է՞լ ով Ղարաբաղում նկար չունի: Գնացե՛ք-նկարվեք-էկեք: Որ թողեք հետո, էդքան «հայրենասիրական ու սրտաճմլիկ» լայքեր ու քոմենթներ չեք հավաքի: Հա, մեկ էլ «կանսերվի բանկեքով» նկարվե՛ք, ձեր լոգոյով արկղերին հենված նկարվե՛ք, ձեռքը զինվորի ուսին գցած նկարվե՛ք…
Դրա փոխարեն յուրաքանչյուրդ ձեր գործն արե՛ք առանց «ռեկլամ» լինելու… Յուրաքանչյուրդ ձեր գործն արե՛ք սրանից առաջ ու սրանից հետո, որ հզորանաք, որ պատերազմի ժամանակ չվազեք սահման, որ ուժե՛ղ ու հարուստ լինե՛ք ամեն հարցում: Ապրե՛ք Ղարաբաղում ու այնպես արե՛ք, որ ապրեն Ղարաբաղում, ոչ թե թողեք ամայի ու կռվի ժամանակ վազեք խրամատում նկարվելու:
Դրա փոխարեն յուրաքանչյուրդ ձեր գործն արե՛ք սրանից առաջ ու սրանից հետո, ղեկավարից մինչև ենթակա, ժուռնալիստից մինչև երգիչ, վանականից մինչև քաղծառայող, քաղաքական գործչից մինչև մտավորական, բանվորից մինչև ֆինանսիստ, զինվորից մինչև հրամանատար, ինձնից մինչև քեզ»: