07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

« Մեր առյուծ ախպերներ». սահմանին բացել են աղջիկների նամակները

Արցախյան առաջնագծի զինվորներին օգնության մեկնած, նորաստեղծ «Հայդուկ» կամավորական ջոկատը, իր հետ առաջնագիծ տարավ նաև Երևանի դպրոցականների և ուսանողների ջանքերով հավաքված պարենամթերքի և հագուստի մի մասը, որը հետագայում ավելի հեշտ և արագ բաժանելու նպատակով տեսակավորվեց: Արկղերի մեջ հայուհիները սահմանապահ զինվորներին նամակներ են հղել: Դրանք հուզել են տղաներին: Ներկայացնում ենք դրանցից երկուսը.

«Մեր լավ ախպերներ, մենք հպարտ ենք ձեզանով, ձեր ցավը տանենք»,«Աստված պահապան ձեզ», «Սիրում ենք ձեզ, շատ-շատ, մեր առյուծ ախպերներ», «Սպասում ենք ձեր հաղթական վերադարձին: Ձեզանով հպարտացող ձեր քույր…», « Տղերք ջան, դուխով: Պետք եղավ` մենք էլ կգանք: Ու միշտ հիշեք` մենք ուժեղ ենք ձեզանով»:

«Մեր քաջ ու անվախ զինվորներ, դուք` մեր հպարտություն, մենք հավատում ենք, որ ամեն բան լավ է լինելու: Մենք աղոթում ենք ձեր համար, մեր ազգի համար: Ձեր նման տղերքը… խոսքեր չկան ձեզ երախտապարտ լինելու, ձեր կատարած անձնազոհության համար: Մենք ձեզ շատ ենք սիրում և սպասում ենք ձեզ` ողջ ու առողջ»:

Այս մասին Henaran.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը, ով այս պահին գտնվում է առաջնագծում:

12974309_1084243261617311_2019555363961300050_n12931260_1084243238283980_4411353414289383727_n

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ