Ամենակարևորը /վիդեո/
«Մեզ համար գերագույն արժեք պետք է լինի պետությունը, երկիրը, ժողովուրդը: Պետականության շուրջ պետք է համախմբվենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը:
Հայկ Ղազարյանը, ով 1989-94 թվականներին եղել է առաջնագծում և մի կողմ է թողել գիտությունը համոզված է, որ ճշմարտությունը դարավոր պատգամ ունի.«Այն ազգերը ունեն հաջողություն, ովքեր կազմակերպված են: Ժամանակին մեր մեծերը փաստել են, որ մեր հույսը պետք է մեզ վրա դնենք»,-նշում է Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչը:
«Գիտության լույսից թանկ է հայրենիքը»,-եզրափակում է Հայկ Ղազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: