07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Քյարամի գլուխը կտրեցին. եզդիները հանուն Հայաստանի/վիդեո/

«Մենք չունենք եզդիների առանձին ջոկատներ, մենք միասին կռվում ենք հայերի հետ` հայերի հրամանատարության տակ: Այս պահին կան տասնյակ կամավորներ, որոնք գտնվում են սահմանի ամենաթեժ կետերում: Կազմ ու պատրաստ ենք, որ պահին հարկ լինի, հայերի կողքին կանգնած ենք: Հայերի հետ մեր բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հայրենիքի համար»,-այսօր` «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  եզդի ազատամարտիկ  Ռզգո Սարհանգյանը:

«Մեր Քյարամի գլուխը կտրեցին ու ման տվեցին, ոնց որ հպարտություն:Այս պահին 1 զոհ և մեկ անհետ կորած եզդի կա»,-ընդգծեց Սարհանգյանը: Եզդի ազատամարտիկը փաստեց, որ իրենք այս պահին կամավորականներ ունեն Արցախում: Նա անուններ թվեց ու ընդգծեց, որ բոլորն էլ պատրաստ են կյանքը տալ հանուն Հայաստանի:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ