Հեռախոսազրույց են ունեցել
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետությանարտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի է ունեցելհեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։
Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծածլայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ ՎյաչեսլավՉիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքովզոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցությունհայտնել Արցախին։
Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ապրիլի5-ին հաստատված կրակի դադարեցումը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածությանհետագա սրումից ու նոր զոհերից։