27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ-ում առկա բնակչության ցուցանիշը կազմել է 146 260 մարդ

ԼՂՀ Ազգայինվի ճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. Մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների:

ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015թ.  Մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված 501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքայինև 7 շրջանային բաժինների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերի:

Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների հանրագումարներին ավելացվել են ԼՂՀ արտաքին գործերի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփտվյալները:

ԼՂՀ 2015թ. Մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):

ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը: Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10 տոկոսը:

ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարին կատմամբ կազմել է 0.14 տոկոս: Ընդ որում, ստուգման խորությունը սահմանափակվել է վերոհիշյալով, քանի որ հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով, տվյալների մուտքագրումից հետո: Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.

ԼՂՀ 2015թ. Մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի0000 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 150 932մարդ:

Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ նախնական տվյալներ:

Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ:

Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 1-ի0000 ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:

Մշտական բնակչության թվաքանակը  կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016թ.նոյեմբերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ