26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անձրեւատար ցանցը բերվում է «մարտական վիճակի»

Տարին երեք անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը, ինչպես նաեւ հորդ անձրեւներից հետո, Երեւան Ջուր ընկերության «Արեւելք» եւ «Արեւմուտք» շահագործման տնօրինությունների բոլոր 10 տարածքային տեղամասերի աշխատակիցները իրենց սպասարկման ներքո գտնվող անձրեւատար ցանցը մաքրում են կուտակված աղբից:

Իսկ այն փոքր չէ: Անձրևատարների ընդհանուր երկարությունը, որը պաշտոնապես շահագործում է Երևան Ջուր ՓԲԸ, կազմում է 237,2 կմ: Այն ներառում է Երևանի բոլոր վարչական շրջանները, բացառությամբ Նորք-Մարաշի և Նուբարաշենի: Եվս մոտ 16 կմ անձրեւատար Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դեռևս պաշտոնապես չեն հանձնվել ընկերությանը, սակայն փաստացի շահագործվում են վերջինիս կողմից: Բացի այդ, վարձակալության հանձնված գույքի ցանկից դուրս են մնացել շուրջ 54,3 կմ անձրևատար համակարգեր: Այսպիսով ընկերության կողմից շահագործվում է 307,5 կմ երկարությամբ անձրևատար ցանց:

Վերջին տարիներին անձրևատարների պահպանման, նորոգման եւ կայուն շահագործման ապահովման համար ընկերությունը, նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ կամ նրա աջակցությամբ, զգալի աշխատանք է կատարել: Արդյունքում հորդ անձրեւներից հետո նկատվող ջրերի կուտակումները որոշ տարածներոմ, որոնք նախկինում քրոնիկ բնույթ էին կրում, այսօր հազվադեպ են դարձել:

Սակայն անելու բան այստեղ դեռ շատ կա: Փաստ է, որ անցած տասնամյակներին մասսայական կառուցապատմանը զուգահեռ քաղաքի շատ հատվածներում չեն հզորացվել անձրևատար համակարգերը, դրանց թողունակությունը մնացել է նախկինը: Բացի այդ, շարունակաբար ավելանում են ասֆալտապատ մակերեսները, որտեղից հեռացվող ջուրը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում անձրեւատար համակարգի համար: Ահա թե ինչու երբեմն` արտակարգ հորդ անձրևներից ու հեղեղներից հետո մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրահեռացման ցանցը ի վիճակի չի լինում հընթացս հեռացնել անձրևաջրերը, ինչը հանգեցնում է կուտակումների, խոչնդոտում է տրանսպորտի աշխատանքին ու բնակիչների դժգոհությունն առաջացնում: Գումարած, որ երկու տարբեր տեսակի ջրերի հեռացման համար նախատեսված անձրևատար եւ կոյուղատար ցանցերը որոշ տարածքներում միացված են իրար, որի պատճառով անձրևաջրերը իրենց հետ կոյուղիներ են լցնում փողոցի աղբն ու ցեխը: Դա էլ նվազեցնում է կոյուղիների թողունակությունը, դրանց հաճախակի վթարների ու խցանումների պատճառ հանդիսանում:

Ստեղծված իրավիճակին Երեւան Ջուր ՓԲԸ հակադրում է բարեխիղճ աշխատանքը, անջրեւատար համակարգի «մշտարթուն» վիճակը, տեղական իշխանության հետ համագործակցությունը եւ ցանցի առավել խոցելի հատվածներում խնդիրներն արագորեն լուծելու պատրաստակամությունն ու կարողությունը: Իսկ առջեւում նոր անձրեւային սեզոնն է, որին ընդառաջ ընկերության շահագործման ծառայությունը Երեւանում ամենուր «մարտական վիճակի է բերում» անձրեւատար համակարգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ