18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին “տղայական” պատասխան է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չի տեսնում իր կողմից հաղթող հռչակած “նախագահների” շարքում: Նշելով Վազգեն Մանուկյանի, հայր և որդի Դեմիրճյանների անունները, նա խնամքով շրջանցում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Էության, նա այս քայլով.

– վերջնականապես, բացառում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում հայտնվելու հնարավորությունը,

– հանրությանը ցույց է տալիս, որ իր պայքարը’ թե ձևի, և թե բովանդակության առումներով որևէ ընդհանրություն չունի և չի կարող ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ շարժման հետ,

– փորձում է կանխել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցիկ միջամտության, թեկուզ, փոքր հավանականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Կարելի է չբացառել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սրանով պարզ “տղայական” պատասխան է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա մինի հարցազրույցում արտահայտած որոշ կարծիքներին: Այս իրավիճակում կարծում եմ ՀԱԿ առաջնորդի հերթական քաղաքագիտական վերլուծությունները, թերևս, չեն ուշանա:

Ներկայացրեցինք ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի ֆեյսբուքյան հանրագիրը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ