09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանափոխությունը բացառված է

Նախագահի արդեն նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն իրեն լավ է զգում, սակայն դեռևս գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում /Սեդրակյանը հայտարարել էր, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի եւ ստացիոնար բուժում է ստանում-խմբ./:

Henaran.am-ը էպոսագետից հետաքրքրվեց` արդյոք իրեն հրավիրե՞լ են ԱԱԾ հարցաքննության, ինչի մասին ինքը նախօրոք հայտարարել էր: ”Դեռևս չեն հրավիրել հարցաքննության, դեռևս որևէ բան չի եղել, ո՞վ գիտի”,-ասաց Սեդրակյանը:

Կմիանա՞ Սեդրակյանը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, երբ նախկին թեկնածուն պատասխանեց. ”Ի՞նչ է ասում, որ միանանք”:

-Իշխանափոխության համար է պայքարում,-մեր դիտարկմանը Սեդրակյանն արձագանքեց.

-Հաաա, դե թող անի, ես որևէ մեկին միանալու ցանկություն չունեմ: 

Րաֆֆի Հովհաննիսյանին միացել է նաև ՀՅԴ-ն: Այս մասին էպոսագետը նկատեց. “Ոչ թե ՀՅԴ-ն է միացել, այլ կուսակցության որոշ անդամներ են մասնակցել հանրահավաքին: Դա Գերագույն մարմնի որոշում չի եղել, ուղղակի հանրահավաքին գնացել են ու կանգնել: Կուսակցության միանալը ուրիշ բան է ենթադրում”,-հավելեց:

Սեդրակյանը ամենայն վստահությամբ հայտարարում է, որ իշխանափոխությունը բացառված է: ”Կբերի ինչ-որ մի բանի, բայց բացառվում է, որ իշխանափոխություն լինի”,-եզրափակեց Վարդան Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ