09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով մեզ հետ չի, ազգի դավաճան է …ԵՊՀ-ում կուրսերի ավագներին են համոզում

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, փետրվարի 25-ի,  ժամը 0930-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են:

“Բացակայությունների թիվն  այլ ուսումնական օրերից  չի տարբերվում: ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում  քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է  ՀՀ օրենսդրությամբ”,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սոցկայքերում հաղորդագրություն է տարածվել, որ ուսանողները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրության արդյունքները եւ պահանջում են անցկացնել նոր ընտրություններ:

“Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել եւ տեր կանգնել ազգի ձայնին։ Դասադուլի սկիզբը մեկնարկում է փետրվարի 25-ին, ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջեւ”,-ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է “Երիտասարդ ընդվզում” խմբի կողմից: Այն մոտ 200 անդամ ունի:

Ինչպես Երեւանի պետական համալսարանից հաղորդում է  Henaran.am-ի թղթակիցը, դասադուլի կողմակիցները կուրսերի ավագներին հորդորում են դասի չմտնել, եւ կուրսին հանել դուրս: “Ով մեզ հետ չի, նա ազգի դավաճան է”,-բացականչում են նրանք: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ