10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը քաղաքացիական անհնազանդության կոչի որոշում չի ընդունել

 ‘’Գործադուլը եւ դասադուլը սահմանադրորեն քաղաքացուն վերապահված իրավունքներ են եւ դրա համար պետք չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ նրա շտաբը կամ որեւէ մեկը պատասխանատվություն ստանձնի: Այլ բան է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի  նախընտրական շտաբը քաղաքացիական անհնազանդության կոչ հնչեցնելու որոշում չի ընդունել եւ նման հարց չի քննարկել’’ ,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը`անդրադառնալով դասադուլ հայտարարելու քաղաքացիական ակտիվիստների կոչերին:

Ակտիվիստները Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին հանդես եկան այդ կոչով եւ հայտարարեցին, որ ստանձնում են քաղաքացիների քվեն եւ ընտրության իրավունքը պաշտպանելու պատասխանատվությունը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, վերը նշվածը չի նշանակում, թե  Րաֆֆի Հովհաննիսյանի  նախընտրական շտաբը կարող է արգելել որեւէ մեկին` իրացնելու իր սահմանադրական իրավունքը կամ այլոց կոչ անելու` իրացնելու այդ իրավունքը:

‘’ Այնքանով մենք պատասխանատվություն կարող ենք  ունենալ դրա համար, որքանով, որ այդ միջոցառումները սահմանադրական իրավունքների շրջանակներում են եւ բռնություն չեն պարունակում: Դասադուլները բռնություն չեն պարունակում, հետեւաբար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը որքան էլ աղերսներ չունի այդ որոշման հետ, որը կայացվել է մի շարք քաղաքացիների կողմից իբրեւ իրենց բողոքի ձեւ, այնուամենայնիվ, դրա հետ կապված խնդիր չունի’’,-հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Ինչ վերաբերվում է ակտիվիստների այն հայտարարությանը, որ ստանձնում են ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու պատասխանատվությունը, Ստյոպա Սաֆարյանն ասաց.’’Ես չգիտեմ, թե իրենք ինչ ի նկատի ունեն: Ժողովուրդն իր քվեն տվել է եւ “Ժառանգության”,  եւ այլ կուսակցությունների անդամներն ու վստահված անձինք փորձել են դա պահպանել եւ դա փորձում էր անել ընտրատարածքային հանձնաժողովներում բողոքներ ներկայացնելով:

Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե քաղաքացիական այդ խումբն ինչ է հասկանում ժողովրդի քվեն պաշտպանել ասելով, որովհետեւ քվեն արդեն նետված է, քվեն հաշվարկված է եւ կան անճշտություններ: Եթե իրենք  գնալու են եւ բոլոր տեղամասերի հետ կապված պահանջելու են քվեների վերահաշվարկ, ապա ես միայն ու միայն կողջունեմ, այլ պարագայում ես չեմ հասկանում, թե ինչ  ի նկատի ուեն քվեն պաշտպանել ասելով’’:

Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ քաղաքացիական ակտիվիստներն իրենց հոժար կամքով եկել եւ մաս են կազմել հաղթանակած ժողովրդի եւ լիդերության ու առաջնորդության խնդիր չունեն.’’Մեր նման իրենք ժողովրդի ծառաներ են եւ պիտի սպասարկեն ժողովրդին եւ ոչ ավելին’’:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ