30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու ենք եկեղեցուց դեմքով դեպի խորանը դուրս գալիս

Խորանը եկեղեցու կարևոր հատվածն է, որտեղ Ս. Սեղանն է՝ աներևույթ Աստծո բնակատեղին: Ս. Սեղանի վրա են պատարագները մատուցվում, հետևաբար այն մեզ համար սուրբ վայր է:

Ուստի երբ հասնում ենք եկեղեցու դռանը, շրջվում ենք դեպի խորանը, մի փոքր խոնարհվում, խաչակնքում մեզ և դուրս գալիս: Նույն ձևով էլ, երբ մտնում ենք եկեղեցի, խոնարհվում ենք և խաչակնքում մեզ:

Եկեղեցու մեկ կողմից մյուսն անցնելիս էլ, երբ հասնում ենք խորանին, շրջվում ենք դեպի Ս. Սեղանը, խաչակնքում և նոր անցնում մյուս կողմը: Անգամ Ս. Պատարագի ժամանակ, դպիրներն ու սարկավագները չեն կտրում Ս. Սեղանը, այլ մյուս կողն են անցնում ետևի կողմից:

Աղբյուրը` armchurch.info

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ