30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ապամոնտաժվում են շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»

Ամիրյան 2 հասցեում գտնվող շինության կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետն այսօր հանդիպեցին լրագրողներին:

«Ապամոնտաժումը հուշարձանի վերջնական քանդման չի հանգեցնելու, հուշարձանի հիմնական մասը՝ 1896 թ-ին  կառու ցվածը, ինչպես որ կար, այնպես էլ պահպանվում է: Ապամոնտաժվում են  շենքի՝ 1976թ-ին և 1990 թ-ին ավելացված կցակառույցները»,-ասաց կառուցապատող «SGI ինվեստ» ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը:

Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նոր կառույցի նախագծերը ներկայացրեց լրագրողներին՝ փորձելով  փաստերով ցույց տալ, որ իրենց նպատակները բարի են:
Իսահակ Ներսիսյանը նշեց, որ տեղյակ է, որ շատերը բողոքում են այս նախագծից ու այն հանգամանքից, որ տվյալ շենքի արտաքինը որոշակիորեն  փոփոխվելու է: «Գիտենք, որ սոցիալական ցանցերում քննարկումներ կան, որտեղ ասվում է այլանդակություն է, բայց իր կարծիքով այն խնդիրը, որ դրվել է նաև հուշարձանների պահպանման կոմիտեի կողմից, կարծում եմ լուծված է այս նախագծով: Ամեն մեկը գնահատում է իր էսթետիկական կրթվածության մակարդակով»,-ընդգծեց  ճարտարապետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ