29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 95-ը, Հրանտ Մելքումյանը՝ 101-ը, Սերգեյ Մովսեսյանը՝ 102-ը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ