27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը կուսակցություն ստեղծելու բլոր իրավունքներն ունի. Ստեփան Մարգարյան/վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում պատգամավոր Ստեփան Մարգարյանին լրագրողներչը հարց ուղղեցին՝ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ապա հետաքրքրվեցին՝ Մարգարյանը կցանկանա՞ր, որ Քոչարյանը վերադառնա:

«Որևէ մեկի  ուզել-չուզելով չէ դա: Ես միայն գնահատականներ եմ լսել նրանից՝ մեր երկրում տիրող իրավիճակին վերաբերող: Իսկ իր վերադարձի մասին հայտարարություն չի արվել», – նշեց Ստեփան Մարգարյանը:

Լրագրողները ներկայացրին մի դիտարկում, ըստ որի՝ հնարավոր է՝ Վարդան Օսկանյանը շուտով կուսակցություն հիմնի. կմիանա՞ արդյոք այս կուսակցությանը Ստեփան Մարգարյանը:

«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանը այնքան գիտակ է Հայստանը ներքին կյանքին արտաքին հարաբերություններին և, ընդհանրապես, իրավիճակին՝ ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու: Երբ որ հայտարարություն կլինի, թե կուսակցությունն ստեղծվում է, այդ ժամանակ կխոսենք այն մասին՝ կմիանա՞մ այդ կուսակցությանը, թե՞ ոչ»- շեշտեց Ստեփան Մարգարյանը:

Մարգարյանը հավելեց, որ միայն ուրախ կլինի, եթե Օսկանյանը որոշի կուսակցություն ստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ