27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուսահոգի զոքանչս այս տոնին ինձ նվեր էր առնում… /վիդեո/

«Թող մի օր էլ տղամարդկանց տոն լինի: Այս տոնը սովետական ժամանակներից ամրապնդվել է ու վատ տոն չի, անգամ լուսահոգի զոքանչս այս տոնին ինձ նվեր էր առնում»,-այսօր՝ փետրվարի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  ասաց Ղարաբաղյան վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյան:

Միքայելյանի տեսակետը չի կիսում ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

«Այս տոնը կարող է նշվել, որպես սովետական բանակում ծառայածների տոն: Այս տոնի առիթով ես շնորհավորանքները ընդունում եմ, բայց իմ որդիներին չեմ շնորհավորում: Մանավանդ այս տոնը մոգոնովի տոն է»,-նկատեց Վարդանովը:

Վարդանովը ընդգծում է, որ 1933 թվականին մարշալ Վորոշիլովը հայտարարել է, որ այս տոնը ոչ մի պատմական իրադարձության հետ կապ չունի:

Հայրենասիրական երգերի հեղինակ՝ աշուղ Ռազմար Սասունցին էլ իր դիտարկումն ունի.

«70 տարի խորհրդային երկրի հետ եղբայրություն անելուց հետո՝ 20 տարի անկախացել են ու չենք կարող այդ 70 տարին մի վարկյանում մոռանալ: Ես որպես սովետական զինված ուժերում ծառայած մարդ կասեմ, որ Նոր տարուց ավելի սիրվել ու նշվել է փետրվարի 23-ը»,-ասաց աշուղը:

Աշուղը իր հերթին նշեց, որ դեմ է մարտի 8-ի նման թեթևաբարո տոներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ