27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատանում են «հոթելներն» ու «մոթելները»` առանց մայրենիի /վիդեո/

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը մայրենի լեզվի պահպանման համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 21-ին,լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե լեզվի մաքրության հետ կապված խնդիրները բավական շատ են, դրանք առնչվում են լեզվական քաղաքականության հետ:

«Այսօր օր օրի մեր լեզուն մեզանից օտարվում է, կան բուհեր, որ հայոց լեզուների ամբիոնները փակվում, միացվում են օտար լեզուների ամբիոններին: Օրեցօր Երևան քաղաքում շատանում են «հոթելներն» ու «մոթելները», դրանք չզուգորդվելով մայրենի լեզվով»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:

Նա միաժամանակ նշեց, թե եթերային լեզուն բավական մաքուր է. «Մի փոքր խնդիր կա կայքերի հետ, դա էլ, ըստ էության, պայմանավորված է շտապողականությամբ, բայց դա լուծելի հարց է և  ժամանակի խնդիր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ