18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպանված կուրսանտի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՝ փետրվարի 18-ին նախորդ տարվա տարեսկզբին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Նշենք, որ այսօր պետք է հարցաքննվեր գործով դատաբժշկական փորձագետ Վիգեն Ադամյանը:
Նշանակված նիստը չկայացավ կողմերի ներկայանալու խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին:
Ինչպես նաև սթափության աստիճանի վերաբերյալ փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ կասկածվող 4 կուրսանտներն ալկոհոլ են օգտագործած եղել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ