29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատվերը կկատարենք /վիդեո/

«Հրապարակից դուրս չգալու քայլով՝ ժողովրդին ցույց ենք տալիս, որ  կա մի շրջանակ, որը համառորեն շարունակելու է իր կողմից ներկայացված նպատակին տեր կանգնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը հավատում է ժողովրդի հաղթանակին և ընդգծում է, որ սպասված օրը մոտենում է. «Պետք չէ կոտրվել ու հուսահատվել, քանի որ եթե մի խումբ մարդիկ կարողանում են մնալով հաղթահարել դժվարությունները, ապա համախմբումը առավել կարևոր է»: Սեֆիլյանը փաստեց, որ կուսակցությունների դասական գործելաոճով համակարգում փոփոխություններ չեն կարող լինել:

Անդրադառնալով մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին` Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ՀԱԿ-ի հետ քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ցանկալի է, որ համատեղ հանրահավաք հրավիրվի. «Միասնականությունը կարևոր է, այդ խնդիրը ժողովուրդն է դրել, ու մենք այդ պատվերը պարտավոր ենք կատարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ