27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին /վիդեո/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  իր ելույթով պատասխանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եթե ուզում եք լավ ապրել, ուրեմն պետք է Արցախի հարցը լուծվի:

Այս մասին  Լարիսա Ալավերդյանը խոսեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Գործող նախագահը պատասխանեց, որ Հայաստանի բարեկեցության խնդիրը այդ հարցից չի կախված»,- ըստ Ալավերդյանի` նախագահի խոսքից հետևում է, որ եթե մենք ունենք շրջափակում, եղել է երկրաշարժ, դա չպետք է ընդունվի որպես պայմաններ, որոնք թույլ չեն տալիս մեզ զարգանալ:

Լարիսա Ալավերդյանին հատկապես դուր է եկել այն, որ նախագահն ընդգծել  է, թե ունենք խնդիր,  սակայն դուր չի եկել, երբ խոսվում է քաղաքական-կուսակցական համակարգի կայունության մասին, որովհետև երբեմն քաղաքական կյանքի կայունությունը հակառակ կուսակցական կայունության է լինում:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ նշեց.  «Սա ուղերձ էր ուղղված հանրությանը, ոչ թե կուսակցությանը»:

Սերժ Սարգսյանի ելույթը մեծ տպավորություն է թողել ՀՀԿ-ական Բադեյանի վրա, որովհետև մի կողմից արտահայտված մտքերից մեկը լուրջ քննադատության չի կարող արժանանալ, մյուս կողմից ավելի շատ ապագային միտված մտորումներ էին։

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ