08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները եղել են բանակային բնագծի մի շարք հատվածներում

Այսօր՝ փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են , որ շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանը եղել է  նաև Տիգրանակերտի բանակային վարժարանում և հետևել ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հրաձգային վաշտի կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ