17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ են քննարկել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանականները

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ նախագահը երեկ երկօրյա այցով ժամանել է Ստեփանակերտ, որտեղ  ՀՀ եւ ԼՂՀ խորհդարանական պատվիրակությունների միջեւ  անցկացվել է ընդլայնված կազմով աշխատանքային նիստ:

Ինչպես «Արցախպրես»-ն է  հաղորդում, երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկվել են առաջիկայում հրավիրվելիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի օրակարգին եւ համագործակցության ծրագրերին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ սա առաջին հանդիպումն է անցած տարվա մայիս ամսում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների նոր կազմի հետ:

«Այդ պատճառով էլ արցախցի մեր գործընկերների հետ նպատակահարմար ենք գտել նախևառաջ քննարկել առաջիկա միջխորհրդարանական նիստերի օրակարգերին ու համագործակցությանը վերաբերող հարցերն ու ծրագրերը, որից հետո միայն հրավիրել համատեղ նիստեր ու աշխատել նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ասել է Գ. Սահակյանը՝ հավելելով, որ անելիքների կիզակետում շարունակելու է մնալ Արցախյան հիմնախնդրի լուծման հարցը:

Անդրադառնալով ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ միջխորհրդարանական քննարկումների մասին լրագրողի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ նման քննարկում չի եղել, սակայն անհրաժեշտության դեպքում, ունեցած փորձից ելնելով իրենք պատրաստ են այդ առումով աջակցություն ցուցաբերել արցախյան գորընկերներին: Հարցին ի հավելում ԼՂՀ ԱԺ նախագահը հավելել է, որ հայկական երկու հանրապետություններում սահմանադրական բարեփոխումներն անկախ քաղաքական գործընթացներ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ