24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները՝ ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ներկայացվեցին «Այբ»-ի լայնածավալ կրթական բարեփոխումների ծրագրի՝ ԿԳԱԾ-ի նպատակները և Ստեփանակերտում այդ ծրագրի գործիքը հանդիսացող Արարատյան բակալավրիատի կրթական համակարգով ավագ դպրոցի ստեղծման նախագիծը։ Նախագահ Սահակյանը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ծրագրի իրականացմանը և խթանելու նոր այլընտրանքային, միջազգային չափանիշներին համապատասխան խստապահանջ կրթական ծրագրի ներդրումն Արցախում:

Հանդիպմանը նաև արծարծվեցին Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության զարգացման հետ կապված մի շարք հարցեր, որոնց համատեքստում Բակո Սահակյանը կարևորեց «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը և կառույցի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ