07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը չկիսողները դավաճա՞ն են

ԱԺ ՀԱԿ խմբակցության պխատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչած մտքերը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն հայտարարել էր ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մտադրության մասին:

Henaran.am-ը այսօր խորհրդարանում փորձեց Նիկոլ Փաշինյանից պարզաբանումներ ստանալ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեկնաբանել առաջնորդի հարցազրույցը` անգամ չլսելով մեր հարցերը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ում ընթացող վերջին խմորումները հենց այս հարցի շուրջ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ այն անդամների թվում է, որը դեմ էր այս նախաձեռնությանը:

Նկատենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում հայտարարել էր, որ կարծում է, արդեն ժամանակն է, որ  “Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության’’:

Այս կոնտեքստում ՀԱԿ առաջնորդը բավականին ուշագրավ հայտարարություն էր արել` շարունակելով իր միտքը.’’ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են’’:

Փաստորեն, ՀԱԿ առաջնորդը հավատարիմ մնալով ”ով մեր հետ չէ` մեր դեմ է” սկզբունքին,  անուղղակիորեն ակնարկում է, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը չկիսողները այլեւս ‘’հավատարիմ’’ չեն, ասել է թե` դավաճա՞ն են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ