02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Դեպի ապահով Հայաստան, հնարավոր է` 100 քայլով”

PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը կարծում է, որ նախագահի թեկնածուների կարգախոսներից ամենահաջողվածը գործող նախագահ Սերժ Սարգսյանի ”Դեպի ապահով Հայաստան”-ն է:

”Համեմատության մեջ ամենալավը ”Դեպի ապահով Հայաստան”-ն է, մի պարզ պատճառով. կարգախոսը նախ նպատակային կետերը պետք է ցույց տա, նաև համապատասխանի ժողովրդի ցանկություններին, իսկ ժողովուրդն այսօր ինչ է ուզում, իհարկե, ապրել ապահով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաթևյանը:

Փորձագետի խոսքով` բացի ապահով ապրելը, հասարակությունը նաև կայունություն է ցանկանում, նույնիսկ փոփոխություն ուզող մարդը միշտ գնում է դեպի կայունության, դեպի ապահով կյանքի, իսկ ”Դեպի ապահով Հայաստան” կարգախոսը դրան է տանում: PR մասնագետը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի տարիներ շարունակ հնչեցրած կարգախոսներն ուղղված էին կազմաքանդմանը, այսինքն` դեմ էին, իսկ դա հույս չի ներշնչում:

”Այս տարիների ընթացքում ՀԱԿ-ի արած քարոզարշավն էր` քանդենք, կազմաքանդենք. ուղղված էին դեմ, բայց իրենք ևս ապագայում ոչ մի դրական սիլուէտ նույնիսկ չէին առաջացնում”,-պարզաբանեց Տաթեւյանը:

Ինչ վերաբերում է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ”Հնարավոր է, Րաֆֆի” կարգախոսին.

”Հնարավոր է”-ն շատ լավ բան է, բայց ես կոպեկ եմ գցում, ինքը հնարավոր է ընկնի այսպես, կամ հակառակ կողմ, այսինքն` լեզվական ընկալման հարցը պետք էր հաշվի առնել”: Եթե PR մասնագետը Հովհաննիսյանի համար կարգախոս գրեր, ապա գաղափարը պահպանելու համար նա կառաջարկեր  ”Անհնար բան չկա, Րաֆֆի” տարբերակը: ”Մատուցման ձևը, հաստատակամությունը մեջը կլիներ, իսկ եթե ասում ես` հնարավոր է, ապա շատ մեծ հռետորական արվեստով պետք է ասես”,-ընդգծեց նա:

”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ”100 քայլ” կարգախոսը Տաթևյանին հիշեցնում է ՌԴ նախագահի թեկնածու Գրիգորի Յավլինսկու ”100 օր” ծրագիրը: ”100-ը լավ թիվ է, ուղղակի մի քիչ շատ է` ժողովրդի հասկանալու համար, ավելի քիչ քանակությամբ քայլերը ավելի հեշտ են ընկալվում”,-ասաց PR մասնագետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ