28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ամենապահանջված Մխիթարյանը

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ իր թիմի ամենապահանջված դեմքերից մեկը: Derwesten.de կայքի փոխանցմամբ` Մխիթարյանն այցելել է պատանիների աջակցության ավետարանչական հիմնադրամ: 27-ամյա ֆուտբոլիստն իր միակ հանգստյան օրը նվիրել է հիմնադրամի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մենդեն քաղաքում: 6-22 տարեկան 40 երեխա  հանդիպել է Մխիթարյանին, որն իր ինքնագրով գնդակներ է բաժանել նրանց:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ