24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշխարհը նշում է ջրաճահճային հանդակների օրը

Դեռեւս 1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվեց ՝ ‹‹Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին›› կոնվենցիան, որը հետագայում (1982թ. դեկտեմբերի 3-ին Փարիզի արձանագրությամբ մտցված փոփոխություններով, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով) ուղղված էր տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը:

Ջրաճահճային հանդակների մասին Ռամսարի կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության ջրաճահճային հանդակների արագ կրճատումն եւ ոչնչացումն էր, որին այսօր միացել են 144 երկրներ, իրենց 1401 ջրաճահճային հանդակներով:

Ի դեպ նշենք, որ Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993 թ-ին եւ այսօր արդեն ունի ջրաճահճային հանդակների միջազգային նշանակության կարգավիճակ ունեցող երեք տարածք՝  Սեւանա լճի ավազանը (490,231 հա), Արփի լիճը (3,230 հա) եւ  Խոր Վիրապը (50 հա):

Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ՝ 245 տեսակի ջրիմուռներ, 135 տեսակի մամուռներ, 622 տեսակի բարձրագույն բույսեր, շուրջ 1000 տեսակի անողնաշարավորներ, 48 տեսակի ձկներ, 8 տեսակի երկկենցաղներ, 4 տեսակի սողուններ, 135 տեսակի թռչուններ եւ 8  տեսակի կաթնասուններ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ