ՀՀԿ պատգամավորը՝ «օրենքով գողերի» այցի մասին/վիդեո/
Տարվա սկզբին մամուլում գրվեց, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը մի քանի այլ «օրենքով գողերի» հետ եկել էր Հայաստան և հանգստացել Ծաղկաձորում: Նրան դիմավորել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը:
ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ այդ այցի մասին և թերահավատորեն վերաբերվեց լուրի ճշմարտացիությանը:
«Ենթադրենք, եթե դա այսպես է, ապա դա ինձ համար անընդունելի է»,- ասաց պատգամավորը:
Պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում.