Սյունիքի մարզպետին` կարգապահական տույժի ենթարկել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. “Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:
Ելնելով վերոնշյալից` ԿԳ նախարարը առաջարում է` դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ”: Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը: