27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Նույնիսկ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են. Արամ Հարությունյան

Մի քիչ զարմանալի էր նախագահի երեք թեկենածուների հայտարարությունն այն թեմայով, որի մասին Արման Մելիքյանը երկար ժամանակ խոսում էր: Քաղաքական էթիկան ենթադրում է,որ Արման Մելիքյանի անունը պետք է գրվեր այդ հայտարարությունում, քանի որ նա վաղուց է այդ պահանջում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարությանը՝ երկրից բացակայողների ցուցակի հրապարակման վերաբերյալ:

Ըստ թեկնածուի` նույնիսկ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են, բայց ամեն դեպքում, այդ նախաձեռնության հեղինակը Արման Մելիքյանն է:

Նախագահի թեկնածուին առաջարկ չի եղել միանալու հայտարարությանը:  Նա առաջարկում է  երեք թեկնածուներին համատեղ հանրահավաք անել և տեսնել,թե որքան մարդ կգա:

Երեք թեկնածուների միավորումը նա բնութագրեց որպես դեկորացիայի վրայից ևս մեկ դեկորացիա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ