Հունվարից ընտրությունների ինտրիգը կմեկնարկի Ազգային ժողովում . Հայկական ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել եւ 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:
Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են եւ պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:
Այս պահին դեռ որեւէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու: Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում: Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, եւ որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն:
Թերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է մինչ այդ եղած քաղաքական պատկերից:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: